ՄԲ (IB - International Baccalaureate)-ն հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է որում ընդգրկված են շուրջ 141 երկրների ավելի քան 3315 դպրոցներ: ՄԲ Դիպլոմա Ծրագրի (11–12 - րդ դասարաններ) ավարտական վկայականը գործնականում ընդունելի է աշխարհի առաջատար բոլոր համալսարաններում: Այդ ծրագրի լավագույն շրջանավարտները ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող են ոչ միայն ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ, այլ նաև ստանալ կրթաթոշակ և սովորել անվճար:

IB DP IB DP

Քվանտ վարժարանը սկսել է հանրակրթական դպրոցների 7-9 դասարանցիների ընդունելության գործընթացը Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա Ծրագրի (ՄԲ ԴԾ) նախապատրաստական խմբերում (Pre-IB): Դիմումներն ընդունվում են մինչև փետրվարի 25:


News 1 - 1 of 1
First | Prev. | 1 | Next | Last All
«Քվանտ» վարժարանի 12 աշակերտներ, ովքեր սովորում են միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագրով 2011թ-ի դեկտեմբեր ամսին, մեկշաբաթ շարունակ հանդես եկան որպես կամավորականներ` մանկական Եվրոտեսիլի մասնակից պատվիրակությունների հետ աշխատելով որպես թարգմանիչ- գիդեր: Այս ծրագիրն իրականացվեց որպես նրանց CAS ծրագրի նախագծերից մեկը, և լինելով շատ արդյունավետ ու նպատակաուղղված` արժանացավ նաև միջազգային բակալավրիատի CAS ծրագրերի գնահատման խորհրդի ուշադրությանը, իսկ դա հույս է ներշնչում, որ կարելի է ակնկալել հատուկ արձագանք 2011թ-ի բոլոր ծրագրերի ամփոփումից հետո: Այս տեսանյութը պատրաստվել է նրանց իսկ կողմից և անդրադարձն է նախագծին ու դրա ընդձեռած հնարավորություններին: