Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...


Հայոց լեզվի և Գրականության ամբիոն

Վլադիմիր Կիրակոսյան

Ամբիոնի վարիչ


 Բանասիրական գիտությունների դոկտոր: Հեղինակ է երկու անհատական և չորս կոլեկտիվ մենագրությունների, մի քանի տասնյակ գիտական հոդվածների: ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի փոխտնօրենն է: Հեղինակակից է այսօր գործող 7-րդ դասարանի հայ գրականության դասագրքի: Խմբագրել է 6-րդ դասարանի հայ գրականության, ինչպես նաև համաշխարհային գրականության դասագրքերը:



Ռուսաց լեզվի ամբիոն

Գայանե Եղոյանց

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետը: «Քվանտում»  աշխատում է 1998 թ.-ից, 2008թ-ից ռուսաց լեզվի ամբիոնի վարիչն է:   Մասնակցել է ռուսաց լեզվի  Էլեկտրոնային  դասագրքի ստեղծմանը: Համահեղինակ է ռուսաց լեզվի գործնական աշխատանքների ձեռնարկի:

 


Աշխարհագրության ամբիոն

Սեյրան Սուվարյան

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը: Աշխարհագրական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ: Հայկական աշխարհագրական ընկերության նախագահի տեղակալն է: Ավելի քան 30 գիտական աշխատանքների հեղինակ է: Համաշխարհային բանկի փորձագետ է`  տարածքային կառավարման գծով:


Պատմության ամբիոն

Եվգենյա Ղալումյան

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է Խ.Աբովյանի անվ.հայկական մանկավարժական ինստիտուտը: 1993թ.-ից աշխատում է  «Քվանտ» վարժարանում, 2008թ.-ից պատմության ամբոնի վարիչն է:   Մասնակցել է  «Հայկական մշակույթը»  Էլեկտրոնային դասագրքի ստեղծմանը:

 

Վլադիմիր Ղազախեցյան

Պատմության ամբիոնի պատվավոր անդամ

 

 


 


Անգլերեն լեզվի ամբիոն

Ելիզավետա Բաղդասարյան

Ամբիոնի վարիչ 

 

Ավարտել է Վ.Բրյուսովի անվ. ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը: «Քվանտ» վարժարանում աշխատում է 2001թ.-ից, 2008թ.-ից անգլերեն լեզվի ամբիոնի վարիչն է: Համահեղինակ է անգլերենի ընթերցարանի ` նախատասված միջին դպրոցի համար: Ղեկավարել է ՀՀ ԿԳ նախարարության պատվերով «Քվանտում» ստեղծված անգլերենի էլեկտրոնային ուսումնական ձեռնարկի կազման( 7-9 դասարանների համար ) աշխատանքային խումբը: Հայաստանում անգլերեն դասավանդողների միության անդամ է, վարել է «Բրիտանական խորհրդի» կազմակերպած վերապատրաստման դասընթացները:

 

 


Մաթեմատիկայի ամբիոն

Սմբատ Շահինյան

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է ԵՊՀ մեխանիկայի -մաթեմատիկայի ֆակուլտետը: Ֆիզմաթ գիտություների թեկնածու է,ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի դոցենտ: Համահեղինակ  է երկու ուսումնական ձեռնարկների, ավելի քան 40 գիտական հոդվածների հեղինակ է: Մասնացել է կրթության բարեփոխումների կենտրոնի կողմից մշակված մի շարք ծրագրերի աշխատաքններին: «Քվանտ» վարժարանում  աշխատում է  հիմնադրման օրվանից:

 


Ֆիզիկայի ամբիոն

Հարություն Խաչատրյան

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը: 1971թ.-ից աշխատել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: Վարժարանի հիմնադրման օրվանից աշխատում է որպես ֆիզիկայի ուսուցիչ, այնուհետև` ամբիոնի վարիչ: Մասնակցել է պետական միասնական քննությունների ուղեցույցը կազմելու աշխատանքներին: Համահեղինակ է հումանիտար հոսքի համար նախատեսված ֆիզիկայի դասագրքի, ինչպես նաև ֆիզմաթ հոսքի համար նախատեսված էլեկտրոնային դասագրքի:

Ինֆորմատիկայի ամբիոն

Արսեն Դարբասյան

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու է : Դասավանդել է համալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում: Այժմ զբաղվում է գիտական գործունեությամբ: Շուրջ 40 գիտական աշխատությունների հեղինակ է: Ավագ դպրոցի «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի հեղինակն է:

Վարժարանում աշխատում է հիմնադրման օրվանից:


 


Քիմիայի ամբիոն

Վիտուշ Սարգսյան

Ամբիոնի վարիչ

 

Ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը: Քիմիական գիտությունների թեկնածու է: Աշխատում է Երևանի «Պլաստպոլիմեր» ԳՀԻ-ում որպես լաբորատորիայի վարիչ: 1992թ.-ից աշխատում է վարժարանում: Ունի 40-ից ավելի գիտական աշխատանքներ և արտոնագրեր: Մասնակցում է միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ֆինանասավորովող մի քանի նախագծերի: Դպրոցականների օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերի հանձնաժողովի անդամ է:

Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...