formula.png

Օժտված երեխաների մրցույթ

Սկսած 1996 թ.-ից՝  վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:

Մրցույթի հիմնական նպատակն օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին մասնակցում են 6, 7, 8-րդ դասարանների երեխաներ: Այն անցկացվում է երկու փուլով, որի ընթացքում գրավոր աշխատանքի և հարցազրույցի միջոցով ստուգվում են աշակերտների գիտելիքները մաթեմատիկայից: Արդյունքում ընտրվում են լավագույնները, որոնք իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում: Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:

Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես գալիս նաև միջազգային օլիմպիադաներում: Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ թե Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլ հանրապետության շրջաններից եկած պատանիները:

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2012» Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2012»

Սկսվել են մաթեմատիկայի անվճար դասընթացներ օժտված երեխաների «Քվանտ-2012» մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող 6, 7, 8-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր չեն սովորում վարժարանում: Այդ դասընթացների ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես մրցույթի անցկացման կարգին, այնպես էլ բովանդակային մի շարք խնդիրների, ինչն էլ կնպաստի մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովմանը:
Առաջին պարապմունքը տեղի կունենա սույն թվականի մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին: Ցուցակագրվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Քվանտ» վարժարան (010-422217, 091-232951):
Ուրախալի է այն, որ «Քվանտ -2012»  մրցույթում հաղթած երեք լավագույն աշակերտների, ովքեր հանրապետության մարզերից են և սոցիալապես անապահով ընտանիքներից, անվճար սովորելու հնարավորությունից բացի, հովանավորների կողմից կտրվի ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ:

Մուսոյան Վահե
«Քվանտ-2001» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2008թ. ինֆորմատիկայի 20-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2007թ. ինֆորմատիկայի 19-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2006թ. արժանացել է ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի
2005թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2005թ. Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2004թ. մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական մրցույթի հաղթող
2004թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Ժիրայր Ավետիսյան
«Քվանտ-1999» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2006թ. արժանացել է ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի
2004թ. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ.աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2002թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2001թ. աստղագիտության 6-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011» Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011»
Շնորհավորում ենք Օժտված երեխաների մրցույթի` «Քվանտ- 2011» հաղթողներին
Ստորև բերված է հաղթողների ցուցակը ...

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011» Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011»

Ներբեռնեք Օժտվածների երեխաների մրցույթ՝ «Քվանտ-2011» -ի առաջին փուլի արդյունքները ...

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011» Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011»
08.05.2011-ի խնդիրների լուծումներ

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011» Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2011»
ՍԿՍՎԵԼ Է «Օժտված երեխաների մրցույթ 2011»-ի մասնակիցների գրանցումը

Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2010» Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ-2010»
Օժտված երեխաների մրցույթ «Քվանտ- 2010» Հանձնարարություններ


News 1 - 6 of 6
First | Prev. | 1 | Next | Last All