Ի՞նչ է անհրաժեշտ «Քվանտ» վարժարան ընդունվելու համար«Քվանտ» վարժարանում ուսանում են 5,6,7,8,9,10,11 դասարանների աշակերտներ: Վարժարանի աշակերտը դառանալու համար պետք է նախօրոք գրանցվել և մասնակցել վարժարանի ընդունելության համար նախատեսվող քննությանը:Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել վարժարան (010422217; 091232951) և նշել աշակերտի անունը, ազգանունը, դպրոցի համարը և բնակության վայրի հեռախոսահամարը: Գրանցվելուց հետո աշակերտը մասնակցում է վարժարանի ընդունելության քննությանը` գրելով նախնական տեստ հայոց լեզու, մաթեմատիկա և անգլերեն առարկաններից: Տեստի արդյունքների հիման վրա աշակերտը մասնակցում է հայոց լեզվի, մաթեմատիկայի և անգլերենի նախապատրաստական խմբակների մեկամսյա դասընթացներին: Նախապատրաստական դասընթացից հետո աշակերտը հանձնում է քննություն այդ առարկաներից, որի արդյունքներն էլ,ինչպես նաև աշակերտի ցուցաբերած սովորելու ունակությունները, հիմք են հանդիսանում աշակերտի վարժարան ընդունվելու համար: Section is not found |
|