Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ

ԹերթՆորություններ

"Քվանտ"-ի աշակերտական խորհրդի նորությունները

Մեր սաների հաջողությունները թեքվանդոյի մրցաշարում

«Քվանտ» վարժարանում սովորող աշակերտներն աչքի են ընկնում ոչ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև մարզական պատրաստվածությամբ: Նրանցից երեքը հաճախում են թեքվանդոյի` Վահե Վարոսյանը և Սարգիս Մուրադյանը 5-2 դասարանից և Ներսես Հովսեփյանը 6-1 դասարանից:

Այսօր մենք զրուցեցինք տղաների հետ և փորձեցինք բացահայտել հաջողության գաղտնիքը:

Վահեն և Սարգիսը եղբայրներ են, թեքվանդոյի սպորտաձևով զբաղվում են արդեն 3 տարի, իսկ Ներսեսը` մի փոքր ավելի: Տղաները կարճ ժամանկամիջոցում հասցրել են մասնակցել տարբեր մրցաշարերի:

Սարգիսը գրանցել է հետևյալ հաջողությունները՝ երկու անգամ առաջին, մեկ անգամ երրորդ կարգեր է ստացել ակումբային մրցաշարերում, իսկ Երևանի առաջնությունում՝ առաջին տեղ:

Ներկայացնենք նաև Վահեի հաջողությունները՝ Երևանի առաջնությունում երկրորդ տեղ, ակումբային մրցշարերում` առաջին, և երկու անգամ երկրորդ կարգեր:

Վեցերորդ դասարանցի Ներսեսը հետ չի մնում իր ընկերներից: Նա երեք անգամ մասնակցել է Հայաստանի առաջնությանը՝ գրավելով առաջին տեղ: Հաջողություններ է գրանցել Երևանի և ակումբային մրցաշարերում՝ գրավելով տարբեր հորիզոնականներ: Բայց չսահմանափակվելով իր երկրում ունեցած նվաճումներով՝ Ներսեսը մասնակցել է Օդեսսա քաղաքի առաջնությանը՝ Հայաստան բերելով երրորդ կարգի մրցանակ:

Իսկ «Ինչու՞մ է կայանում ձեր հաջողության գաղտնիքը» հարցին տղաները պատասխանեցին հետևյալը. «Աշխատում ենք ջանասիրաբար, բաց չենք թողնում մարզումները, հետևում ենք մարզիչի խորհուրդներին և չենք ընկճվում»:

 Նյութը պատրաստեցին Լիանա Վարոսյանը,  Լուսինե Վարոսյանը (10-5 դասարան) և Արփի Դեմուրչյանը (10-1 դասարան)


Back to the list


Բոլորը ...

ԱնդամներԱնդամներ

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդի անդամները

Էդուարդ Անաստասյան - նախագահ
Աշոտ Ավետիսյան - փոխնախագահ
Միքայել Սարգսյան - քարտուղար  
Բոլորը ...

Լավագույն աշակերտներԼավագույն աշակերտներ

"Քվանտ"-ի լավագույն աշակերտները

Element is not found

Back to the list


Բոլորը ...
Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...