Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհուրդ

ԹերթՆորություններ

"Քվանտ"-ի աշակերտական խորհրդի նորությունները

Երկու անմոռանալի օր ձնառատ Ծաղկաձորում․․․

Ինչպես հայտնի է, «Էթնիկ-Էքսպո» մրցույթի հաղթող ճանաչված դասարանները խրախուսվում են «Քվանտ» վարժարանի տնօրենության կողմից դրամական պարգևներով, և յուրաքանչյուր դասարան՝ իր դասղեկի գլխավորությամբ, տնօրինում է այդ գումարն ուրույն կերպ։ Օրինակ՝ մենք՝ 10-1 ֆիզմաթ/քիմկենս դասարանի աշակերտներս, ճանաչվել էինք «Էթնիկ-Էքսպո-2015» մրցույթի հաղթողներ, և մեր դասղեկի՝ տիկին Բելլա Դավթյանի հետ միասին որոշեցինք ձմեռային արձակուրդի վերջին օրերն անցկացնել Ծաղկաձորում։

 

Լինելով Ծաղկաձորում 2 օր՝ հունվարի 30-ից 31-ը, մենք ստացանք անմոռանալի տպավորություններ և էլ ավելի ընկերացանք միմյանց հետ։ Համառոտ ներկայացնեմ այս 2 օրում տեղի ունեցածը։

 

Նշեմ, որ մեզանից մեկ օր առաջ Ծաղկաձոր էին ժամանել մեր ավագ ընկերները՝ IBDP-2 դասարանի սաները՝ վարժարանի ուսուցիչներ Արտյոմ Միլիտոնյանի և Միքայել Մալխասյանի հետ միասին։ Բնականաբար, նրանց հանդիպելը և հանգիստը միասին անցկացնելու ակնկալիքները մեզ ավելի ոգևորեցին, և ժամանումից անմիջապես հետո որոշեցինք բոլորս միասին գնալ զբոսանքի և ճոպանուղի նստել։ Ճոպանուղով առաջին սարը բարձրանալուն պես տղաները սկսեցին «ձնեմարտը», որին սիրով մասնակցեցին բոլորը։ Սպորտհամալիր վերադարնալուց և ընթրելուց հետո, օրվա մնացած մասն անցկացրինք մինչ խորը գիշեր «Մաֆիա», «Ասսոցիացիա» և այլ խաղեր խաղալով։

 

Հաջորդ օրը արթնացանք վաղ առավոտյան «անելիքները» շատ էին։ Մեր մեծ խումբը բաժանվեց 2 մասի։ Առաջին ենթախումբը՝ ընկեր Միլիտոնյանի և ընկեր Մալխասյանի հետ միասին գնացին համտեսելու հայկական ավանդական խաշը, իսկ ճաշկերույթից հետո այցելեցին Կեչառիսի վանքային համալիր, որտեղ մոմ վառելուց հետո վանքի մասին փոքրիկ դասախոսություն լսեցին պատմության ուսուցիչ ընկեր Մալխասյանի կողմից։ Մյուս ենթախումբը, ընկեր Դավթյանը և IB համակարգի ուսուցչուհի տիկին Ալլա Սարգսյանը այցելեցին Օրբելի եղբայրների թանգարանը, որից հետո շարունակեցին զբոսանքը սահնակների միջոցով։ Այնուհետև, Սպորտհամալիր վերադարնալուց հետո, մեր դասարանի՝ 10-1-ի, և IBDP-2-ի տղաները որոշեցին «չափել ուժերը»՝ կազմակերպելով ֆուտբոլի ընկերական խաղ։ Թեև IBDP-2-ի թիմին աջակցում էին ընկեր Միլիտոնյանն ու ընկեր Մալխասյանը, մեր դասարանի տղաները կարողացան հասնել առավելության հանդիպումն ավարտվեց 10-7 հաշվով՝ հօգուտ 10-1-ի։ Ֆուտբոլային հանդիպումից կես ժամ անց կազմ-պատրաստ հավաքվել էինք Սպորտհամալիրի մուտքի մոտ՝ միմյանց «մինչ վաղը» ասելով։

 

Ահա այսպիսին էին մեր 2 անկրկնելի օրերը, որոնք հիշարժան դարձան ընկեր Դավթյանի, ընկեր Միլիտոնյանի, ընկեր Մալխասյանի և պարզապես մեր բարի, ջերմ և ընկերական հարաբերությունների շնորհիվ, որոնք էլ ավելի ամրապնդվեցին։

 

Նյութը սիրով պատրաստեց 10-1 դասարանի ավագ Սերինե Նազարյանը


Back to the list


Բոլորը ...

ԱնդամներԱնդամներ

«Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդի անդամները

Էդուարդ Անաստասյան - նախագահ
Աշոտ Ավետիսյան - փոխնախագահ
Միքայել Սարգսյան - քարտուղար  
Բոլորը ...

Լավագույն աշակերտներԼավագույն աշակերտներ

"Քվանտ"-ի լավագույն աշակերտները

Element is not found

Back to the list


Բոլորը ...
Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...