Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Թերթ"Քվանտ"-ի աշակերտական խորհրդի նորությունները


Տոնդ շնորհավոր, Հայո՛ց բանակ 01.02.2016

Տոնդ շնորհավոր, Հայո՛ց բանակ

Հունվարի 28-ին հայ ժողովուրդը տոնում է իր հզոր ու անպարտելի բանակի կազմավորման օրը, ինչի կապակցությամբ «Քվանտ» վարժարանի սաները՝ աշակերտական խորհրդի անդամները և մի խումբ աշակերտներ (ուսուցիչ Արտյոմ Միլիտոնյանի ղեկավարությամբ) այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտում և Հայաստանի Հանրապետության անկախության համար մղված պայքարում զոհվածների հիշատակին։

Աշակերտները ծաղիկներ խոնարհեցին ՀՀ ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի, «Դուշման» Վարդանի, «ԱՍԱԼԱ» խմբավորման անդամների և այլոց շիրիմներին։

Սրտանց շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր ազատամարտերին, ծառայել զինված ուժերում, իրենց ներդրումն ունեցել մեր բանակի կայացման ու ամրապնդման գործում: Խոնարհվում ենք յուրաքանչյուր զինվորի ու սպայի հիշատակի առջև, ով իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի:

Շնորհավորում ենք նաև այսօր Հայոց բանակում հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարող զինվորներին:

Back to the list

Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...