Միջազգային կապեր
«Քվանտ» վարժարանում հիմնադրման առաջին իսկ օրվանից մեծ ուշադրություն է դարձվում միջազգային կապերի զարգացմանը: Արդյունավետ է «Քվանտի» համագործակցությունը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, մասնավորապես նոր առարկաների և կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման գործում: Այսօր վարժարանն ունի ընկերների հսկայական բանակ տարբեր երկրներից:
Վարժարանը գործընկերային հարաբերություններ ունի Մոսկվայի կրթական նոր տեխնոլոգիաների ինստիտուտի, Մոսկվայի ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտի, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան ինստիտուտի, ինչպես նաև Մոսկվայի, Ս.Պետերբուրգի, ԱՄՆ-ի մի շարք դպրոցների հետ: «Քվանտի» հիմնադիրների գիտական կապերն իհարկե չէին կարող ազդեցություն չունենալ վարժարանի միջազգային կապերի վրա: Այսօր դրանց շրջանակը «Արևելք-Արևելք» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Համայնքային հեռահաղորդակցման կենտրոնները դպրոցում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին 11 երկրների ներկայացուցիչներ: Իսկ 2010թ. սեպտեմբերին «Քվանտ» վարժարանի ու Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրական ինստիտուտի համատեղ ջանքերով իրականացվեց նանոֆոտոնիկայի ու Ֆոտովոլտաիկայի երկրորդ միջազգային դպրոցը, որին ներկա էին 12 երկրի շուրջ 83 մասնակից:
Հպարտ ենք, որ մեր հյուրերը ոչ թե ուղղակի այցելել են մեզ, այլ դարձել են մեծ գաղափարների մտահղացողներ և հետագայում «Քվանտին» առաջնորդել են դեպի նոր ուղիներ` լի նոր հնարավորություններով և ձեռքբերումներով:
Գոյության տարիների ընթացքում «Քվանտն» ունեցել է շատ այցելուներ տարբեր ուսումնական հաստատություններից, տեղեկատվա-կան տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված տարբեր կազմակերպու-թյուններից, միջազգային կորպորա-ցիաներից, որոնք այստեղ ներկայացրել են իրենց սեփական նախագծերը, օգնել են մեզ զարգացնել մեր սեփականները կամ այցելել են մեզ` ուսումնասիրելու մեր փորձը որոշ ոլորտներում: Քվանտն արդեն մի քանի տարի է, ինչ շատ մեծ հաջողությամբ աշխատում է Կանադական LOGO COMPUTER SYSTEMS INC.-ի հետ, որի շնորհիվ այսօր մենք ունենք LOGO MicroWorlds համակարգչային կրթական միջավայրը թարգմանված եւ տեղայնացված` պատրաստ Հայաստանի դպրոցներում և Սփյուռքի հայկական դպրոցներում ներդնելու համար:
Քվանտը շատ սերտ ու լավ հարաբերություններ է ձևավորել տարբեր հայկական դպրոցների հետ ԱՄՆ-ում, Լիբանանում և այլն, ՄԲ-ի համակարգում գտնվող որոշ դպրոցների հետ Ռուսաստանում, Լեհաստանում, Վրաստանում, Էստոնիայում, Ռումինիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում և այլուր:
Աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերը դարձել են սովորական երևույթ վարժարանի պրակտիկայում: Մեր աշակերտներն ակտիվորեն մասնակցում են IREX-ի FLEX ծրագրին, ամառային դպրոցներին, որ կազմակերպվում են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ այլուր: Մեր աշխատակիցներից մի քանիսը եղել են IREX- TEA (Գերազանց ուսուցման նվաճումներ) ծրագրի հաղթողներ ու գնացել են ԱՄՆ` մասնագիտական վերապատրաստումներ անցնելու:Մեր կատարած այցելությունները որոշ առաջատար դպրոցներ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը, Ռուսաստանը, Անգլիան, ԱՄՆ-ը, Իտալիան օգնել են մեզ ձեռք բերել նոր ընկերներ ու փոխանակել ուսուցման ոլորտում ձեռք բերված հաջող փորձը: Սկսած 2010 թ-ից` համագործակցում ենք նաև Հռոմի և Նեբրասկայի Լինքոլն համալսարանների հետ: Ակտիվորեն աշխատում ենք Լինքոլնի High East և Northern Star դպրոցների հետ. դա 2 կողմերի համար էլ շահավետ համագործակցություն է:
2010թ, հունիսի 26-ից օգոստոսի 9-ը այդ դպրոցներից շատ բարձր որակավորում ունեցող երկու մասնագետներ (Տիմոթի Բեյնը և Մայք Մյուսիլը) եկել էին մեր ուսուցիչների և աշակերտների հետ աշխատելու: Փորձի փոխանակման այս կարգի ծրագրերը նախատեսվում է վերածել բարի ավանդույթի: 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Աննա Ջիլ-Գարսիան (Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր), այցելեց մեր վարժարան և վերապատրաստման դասընթաց անցկացրեց` "հետազոտական աշխատանքի կատարում եւ դասավանդման նոր մեթոդներ» թեմաներով:
Այսօր «Քվանտն» աշխատում է Լեհաստանի ՄԲ դպրոցներից մեկի` «Եվրոպական վարժարանի» հետ` աշակերտների փոխանակման ծրագրով, որը հիմնականում միտված է լինելու է համայնքային ծառայության իրականացման նախագծեր կազմելու հմտությունների ուսուցմանը:
«Քվանտ» վարժարանը առաջին և միակ դպրոցն է Հայաստանում, որ մասնակցում է «Մեկ աշխարհ, մեկ դասարան» ծրագրին, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ներկայացնելու մեր մշակույթն ավելի քան 100 երկրներում և այստեղ այլ երկրներ ներկայացված` նկարների, գծագրերի ու լուսանկարների ցուցահանդեսների միջոցով, որոնց փոխանակումը համակարգվում է Բոստոնում գտնվող գլխամասային գրասենյակի կողմից:
«Քվանտը» համագործակցում է նաև կանադական CESO կազմակերպության հետ, որի կամավորները իրենց բնագավառնե-րում լավ մասնագետներ են, և փորձում են դրական ազդել աշխարհի վրա:
«Քվանտ» վարժարանը իրականացրել է մի շարք նախագծեր այս կազմակերպության հետ:
Այդ ծրագրերի շնորհիվ ունեցել ենք մի շարք հյուրեր` Ֆրեդ Սփիքենը, ով այցելել է երկու անգամ (օգնել է վարչական կազմակերպչական հարցերում և խորհուրդ տալու ՄԲ մտնելու համար անհրաժեշտ գործընթացի կազմակերպման հարցում), Բարբարա Օլդը, ով օգնել է անգլերենով էլեկտրոնային նյութի ստեղծման հարցում` մասնակցելով որոշ նյութերի ձայնագրություններին, Իվետ Գաթթասը, ով եկել էր օգնելու և խորհուրդ տալու, թե ինչպես կարելի է կազմակերպել դրամահավաքի գործընթացը:
Մեր ուսուցիչները մասնակցել են միջազգային համաժողովների, սեմինարների և դասընթացների: Միայն 2010-2011 ուստարվա ընթացքում 11 ուսուցիչ է ուղարկվել Մեծ Բրիտանիա և Իտալիա` մասնակցելու ուսուցիչների վերապատրաստման սեմինարներին, որոնք կազմակերպվել և անցկացվել են ուսուցիչների բարձրակարգ վերապատրաստում կազմակերպելու գործում առաջատար դեր ունեոցող աշխարհում հայտնի IBICUS ընկերություն կողմից:
«Քվանտ» վարժարանն Mediterranean Institute of Fundamental Physics կազմակերպության անդամ է (MIFP - հիմնադրվել է 2010 թ հունիսի), որը գրանցված է Բրյուսելում և մի կազմակերպություն է, որը ֆիզիկայի տարբեր ոլորտներում աշխատող հետազոտողների ֆորում է, գովազդի, տեղեկատ-վության փոխանակման և այլնի միջոց: «Քվանտ» վարժարանը բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել շնորհիվ այն միջազգային ամառային դպրոցների, որոնք կազմակերպվել են Աղավնաձորի ճամբարային տարածքում (ինչպես օրինակ` մեկ Յուրգա-2002թ, 2006թ - Ինֆորմատիկայի Միջազգային դպրոցը և այլն):