Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...



Միքայել Մալխասյան 01.01.2011

Միքայել Մալխասյան

Կրթություն
2001-2007 թթ.` «Քվանտ» վարժարան
2007-2011 թթ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատ

2011-2013 թթ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրա

2013 թ.-ից մինչև այժմ` ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ


Աշխատանքային փորձ
2010
թ.-ից մինչև այժմ` «Քվանտ» վարժարանում պատմության ուսուցիչ

2012-2015 թթ.` ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ

2014 թ.-ից մինչև այժմ` ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
ԵՊՀ-ում՝ Հայոց պատմության հիմնահարցեր, Medieval History of Armenia

«Քվանտ»-ում՝ Հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հայոց եկեղեցու պատմություն

ՄԲ-ում՝ Theory of Knowledge (իմացության տեսություն)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայաստանի պատմական աշխարհագրություն, պատմական ժողովրդագրություն, հայ սփյուռքի պատմություն և աշխարհագրություն

Հասարակական անդամակցություն
2010-
2011 թթ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ (Մ. Մալխասյանի ղեկավարությամբ ֆակուլտետի ՈւԳԸ-ն 3 անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույնը ԵՊՀ-ում)

2012-2014 թթ.` ՀՀ երիտասարդական խորհրդարանի անդամ, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

2012-2015 թթ.` ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածուների պատասխանատու խմբագիր

2014-2015 թթ.՝ ԵՊՀ կառավարման խորհրդի անդամ

2015 թ.-ից մինչև այժմ` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար

 

Պարգևներ
2003-2007
թթ.` Երևանում պատմության օլիմպիադայի քառակի և աշխարհագրության օլիմպիադայի կրկնակի հաղթող
2006
թ.` «Քվանտ» վարժարանի «Պատվավոր սան»` վարժարանի գիտամշակութային կյանքում զգալի ներդրում ունենալու համար
2006
թ.` Աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հաղթող
2007
թ.` Պատմության հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող
2009-2013
թթ.` ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ «Արամ Մանուկյան» անվանական կրթաթոշակ
2010
թ.` ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթազօծ մեդալ
2010
թ.` ԱՊՀ ինստիտուտի «ԱՊՀ երկրների ազգային գաղափարներ» միջազգային մրցույթի մրցանակակիր
2011-2014 թ
թ.` Մոսկվայի պետական համալսարանի վկայագրեր` «Լոմոնոսով» ամենամյա միջազգային գիտաժողովում զեկուցելու համար
2011
թ.` «ԵՊՀ լավագույն ուսանող-2011» կոչում, ԵՊՀ բրոնզե մեդալ
2011
թ.` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» մրցույթում ՀՀ 500 լավագույն ուսանողների մեջ 2-րդ տեղի մրցանակակիր

2012 թ.` ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր` ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի հիշատակին նվիրված միջոցառումների շարքի կազմակերպմանը մասնակցելու համար

2012 թ.` ՀՀ «Փյունիկ» հիմնադրամի հավաստագիր` «Հայ եկեղեցին և ազգային ինքնության պահպանման արդիական խնդիրները 21-րդ դարում» գիտական հոդվածների մրցույթում 1-ին տեղը գրավելու համար

2012 թ.` ՀՀ Սփյուռքի նախարարության 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներ` «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված գիտական աշխատանքների մրցույթում ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի` Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին նվիրված 2-րդ հատորի և անհատական գիտական հոդվածի համար

2013 թ.` «ՀՀ լավագույն ուսանող-2012» կոչում (գիտահետազոտական աշխատանք, մագիստրոսի կրթական ծրագիր, 1-ին տեղ) ՀՀ ԿԳՆ վարկածով

2013 թ.` «Քաղաքացիական կրթության լավագույն ուսուցիչ» մրցանակ Վրաստանում Եվրոպական Միության դեսպանի կողմից

2013 թ.` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի շնորհակալագիր` Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադաներում սաների հաջող ելույթների համար

Մասնակցություն գիտաժողովներին և մասնագիտական վերապատրաստումներին
2005 - 2015 թ
թ.՝ զեկուցումներով է հանդես եկել ավելի քան 50 գիտաժողովներում

2010 - 2013 թթ.` Եվրոպական Միության կողմից ուսուցիչների վերապատրաստումներ` «Ժողովրդավարությունն սկսում է քեզնից» ծրագրի իրականացման համար

2010 - 2014 թթ.` Միջազգային բակալավրիատի (IB) առկա և ինտերնետային վերապատրաստումներ պատմություն և իմացության տեսություն առարկաների դասավանդման համար

Հրատարակած աշխատանքներ
Հրատարակել է 7 մենագրություն, ավելի քան 40 գիտական հոդված, իր խմբագրությամբ` գիտական հոդվածների 21 ժողովածու:

ա) Մենագրություններ

 

  1. «Հայերն աշխարհում» (հայերի թիվն աշխարհի 85 երկրներում, հայկական անվանումներով բնակավայրեր արտասահմանում), Երևան, 2007:
  2. «Օշական», Էջմիածին, 2007:
  3. «Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկը` որպես պատմաաշխարհագրական հետազոտությունների աղբյուր (Էրզրումի նահանգը 17-րդ դարում)», Ս. Էջմիածին, 2009:
  4. «Օշական», 2-րդ, լրամշակված հրատարակություն, Ս. Էջմիածին, 2012:
  5. «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները. մեթոդական ցուցումներ» /Հովհաննիսյան Գ., Գալստյան Ն., Սողոմոնյան Մ., Մալխասյան Մ., Երևան, 2014:
  6. «Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ», գիրք 1, Երևան, 2015:
  7. «Կարսի մարզի բնակչությունը (1877-1917 թթ.)», Երևան, 2015:

բ) Գիտական հոդվածներից մի քանիսը

 

  1. Երևանի բնակչության թվի փոփոխությունը XX դարում, «Երևան-2», Երևան, 2009, էջ 71-75:
  2. Ավստրալիայի հայ համայնքը (ձևավորումից մինչև մեր օրերը), «ԵՊՀ 90-ամյակին նվիրված ՈւԳԸ հոբելյանական նստաշրջանի հոդվածների ժողովածու», հ. 4, Երևան, 2010, էջ 286-288:
  3. Ազգային ինքնագիտակցության մարտահրավերները Հայ սփյուռքում, «Ժամանակակից մարտահրավերներ. միջբուհական երիտասարդական գիտաժողովի նյութեր», Երևան, 2010, էջ 118-127:
  4. Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկը` պատմաաշխարհագրական հետազոտությունների սկզբնաղբյուր (վարչաքաղաքական և ժողովրդագրական ուսումնասիրություն), «Էջմիածին», 2010, թ. Է, էջ 110-125:
  5. Формулировка принципов национальных идей для развития армянской идеологии в контексте развития всеобщей идеологии в Содружестве Независимых Государств, “Сборник материалов Международного конкурса Института СНГ "Национальные идеи стран СНГ”", Москва, 2011, էջ 110-115:
  6. Վանի նահանգի բնակչությունը Հայոց ցեղասպանության նախօրյակին, «Պատմություն և մշակույթ», 2011, թ. Ա, էջ 263-273:
  7. Восточно-славянское население Карсской области в 1878-1917 гг., "Материалы Международного молодежного научного форума "Ломоносов-2011"", Москва, МГУ имени М. Ломоносова, 2011.
  8. Կարսի մարզի բնակչությունը Ռուսական կայսրությանը միացվելու նախօրյակին, «Պատմություն և մշակույթ», 2011, թ. Բ, էջ 187-194:
  9. Կարսի մարզի հույն բնակչությունը 1880-1917 թթ., «Հոբելյանական գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածու» (ԵՊՀ պատմության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված), Երևան, 2011, էջ 72-76:
  10. Հակոբ Կարնեցու անձի և մատենագրական ժառանգության որոշ խնդիրների շուրջ, «Հոբելյանական գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածու», Երևան, 2011, էջ 42-48:
  11. Սիմեոն Երևանցու «Ջամբռ» երկի աղբյուրագիտական արժեքը Հայաստանի պատմական էթնոժողովրդագրության համար, «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու», հ. 1, Երևան, 2012, էջ 165-171:
  12. Կարսի մարզի ռուս բնակչությունը 1877-1917 թթ., «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու», հ. 1, Երևան, 2012, էջ 158-164:
  13. Օժտված երեխաների և օլիմպիականների հետ տարվող աշխատանքների մոտեցումները (համահեղինակ` Վ. Ասատրյան), «Բնագետ» (հատուկ թողարկում), Երևան, 2012, էջ 3-4:
  14. Կարսի մարզի թուրք բնակչությունը 1877-1917 թթ., «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու», հ. 3. հասարակական գիտություններ, Երևան, 2012, էջ 201-204:
  15. Ժողովրդագրական ճգնաժամը եվրոպական պետություններում, «Պատմություն և մշակույթ», 2012, թ. Գ, էջ 202-209:
  16. Ժողովրդագրական գործընթացները Երևանում 21-րդ դարի սկզբին, «Երևան-3», Երևան, 2012, էջ 74-81:
  17. Գնահատման համակարգի տեսլականը «Քվանտ» վարժարանի ֆոկուսային խմբի օրինակով, «Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու», հ. 2, Երևան, 2013, էջ 299-302:
  18. Աշխարհագրական կոորդինատների հիմնախնդիրը Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում, «Պատմություն և մշակույթ», 2014, էջ 148-160:
  19. Մեծ Հայքը Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրության» համակարգում, «Էջմիածին», 2015, թ. Բ, էջ 29-45:

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...