«Քվանտ» վարժարանի ուսուցիչները մասնակցում են մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսերին
«Քվանտ» վարժարանի ուսուցիչները մասնակցում են մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսերին: 2010թ. սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսների ընթացքում տարբեր առարկաների 9 ուսուցիչներ մասնակցեցին օնլայն վերապատրաստման առաջին կատեգորիայի դասընթացներին ու վկայագրեր ստացան աշխարհի մասնագիտական վերապարաստման առաջատար կազմակերպություններից: 2010թ. հոկտեմբերի 16-22-ը վարժարանի տնօրենը, ծրագրերի համակարգողն ու ևս երեք ուսուցիչներ /մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից/ մեկնեցին Մեծ Բրիտանիա` մասնակցելու Ուելինգթոն քոլեջում և Օակհամի դպրոցում անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացին: Վերջինս կազմակերպված էր Միջազգային Բակալավրիատ Կազմակերպության որակավորմանն արժանացած ու վերապատրաստումների իրականացման հարցում արդեն աշխարհում հայտնի կազմակերպության` IBICUS – ի կողմից: Վերապատրաստումների շարունակական այս ծրագրերի նպատակը «Քվանտ» վարժարանի դասավանդման մակարդակի բարձրացումն է և աշխարհի առաջատար դպրոցներից հետ չմնալը:
Նանոֆոտոնիկայի և Ֆոտովոլտաիկայի Միջազգային Դպրոց (ԿՈՆՖԵՐԱՆՍ)
2010թ. սեպտեմբերի 15-22-ը Ծաղկաձորում կազմակերպվեց Նանոֆոտոնիկայի ու Ֆոտովոլտաիկայի երկրորդ միջազգային դպրոցը: Դպրոցը հովանավորվում էր Ֆունդամենտալ Ֆիզիկայի միջերկրական ինստիտուտի կողմից: Տեղական կաղմակերպիչը «Քվանտ» վարժարանն էր: 12 տարբեր երկրների 83 մասնակիցներ մասնակցեցին այս դպրոցին: Աշխարհահռչակ բազմաթիվ պրոֆեսորներ ու գիտնականներ էին ներկա և իրենց փորձն ու գիտելիքները, գաղափարները կիսեցին իրենց գործընկերների, ինչպես նաև մասնակից ասպիրանտների հետ: Բացի ակադեմիական ծրագրից` մշակված էր նաև սոցիալական բավականին հագեցած ծրագիր, որը մասնակիցների այցը Հայաստան դարձրեց մի անմոռանալի ժամանակահատված` լի հետաքրքիր տպավորություններով ու հաճելի հուշերով:
Մասնակիցները Հայաստանից հեռացան շատ նոր գաղափարներով ու նոր նախագծված ծրագրերով և հավանաբար նաև այն հույսով, որ մեկ այլ հնարավորություն էլ կլինի Հայասանում նորից հավաքվելու համար: Բոլորն էլ հույս ունեն, որ նոր մտքերը կունենան իրենց հետագա զարգացումն ու լավ արդյունքներ կտան: Ներքևում կգտնեք դպրոցի նկարներից:
IBO նորություններ
«Քվանտ» վարժարանը դիմել է «Միջազգային բակալավրիատ» կազմակերպությանը /ՄԲԿ/, որպեսզի դառնա «Դիպլոմա» ծրագրով դասավանդող ՄԲ աշխարհի դպրոցներից մեկը 2009թ.: Վարժարանն անցավ ընդունելության երկրորդ փուլը, որը կոչվում է Դիմում Ա մաս: Արդյունքում 2010թ. հունիսի 11-ին «Քվանտ»-ին շնորհվեց թեկնածու դպրոցի կարգավիճակ: Այսօր վարժարանն աշխատում է այդ գործընթացի վերջին` Դիմում Բ մասի վրա, որի ներկայացմանը հաջորդում է հեղինակային իրավունք շնորհող խմբի այցը: 2010թ. սեպտեմբերի 12-17-ը ՄԲ-ի «Դիպլոմա» ծրագրի տարածաշրջանային կառավարիչ Էնդրյու Ուոթսոնը «Քվանտ» վարժարանում էր` անհրաժեշտ խորհրդատվություն տալու և այն ստրատեգիական պլանի մշակման հարցում օգնություն ցույց տալու առաքելությամբ, որը պետք է ներդրվի վարժարանի ոչ միայն ավագ, այլ նաև միջին դպրոցի մակարդակով: Էնդրյու Ուոթսոնը հանդիպումներ ունեցավ ադմինիստրացիոն կազմի, ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ: Նա տպավորված էր այն մակարդակով, որով «Քվանտ» վարժարանում դասավանդվում են բնական գիտությունները, այն ձեռքբերումներով, որ վարժարանն ունի ոչ միայն օլիմպիադաներում, այլև տարբեր մրցույթներում, ինչպես նաև այն նախագծերով, որոնցով զբաղվում են վարժարանի մասնագիտական տարբեր խմբերը: Ծաղկաձորում կազմակերպված Նանոֆոտոնիկայի ու Ֆոտովոլտաիկայի երկրորդ միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ նա հնարավորություն ունեցավ հանդիպելու նաև ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ: Միջոցառման տեղական կազմակերպիչը «Քվանտ» վարժարանն էր: Այս հանդիպումը լավ հնարավորություն էր համոզվելու, որ նախարարությունը աջակցում է «Քվանտ» վարժարանի` ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ներդրման գաղափարին ու գործընթացին: Նախքան մեկնելը Էնդրյու Ուոթսոնը հայտնեց իր անձնական կարծիքն այն մասին, որ «Քվանտ» վարժարանը լավ նախադրյալներ ունի ՄԲ համակարգի մեջ ընդգրկվելու համար: Նշվեց նաև այն, որ որոշ փոփոխությունների կարիք կա, որով էլ վարժարանը զբաղվելու է այն կարճ ժամանակահատվածում, որ մնացել է մինչև հեղինակային իրավունք շնորհող խմբի այցը:
Ամառային դպրոց 2010
Ամառային արձակուրդների ընթացքում «Քվանտ» վարժարանի աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն ունեցան մասնակցելու ամառային երկշաբաթյա դպրոցին (հուլիս 26- օգոստոս 7), որն իրականացվում էր ԱՄՆ-ից հրավիրված երկու հայտնի մասնագետների` Մայք Մյուսիլի և Թիմ Բեյնի կողմից: Վերապատրաստման դասերի ընթացքում ուսուցիչները ծանոթացան աշակերտակենտրոն մեթոդներով դասավանդելու, աշակերտների մոտ առաջնորդություն և քննադատական մտածողություն ձևավորելու, նախագծեր և էսսեներ գրելու մոտեցումներին: Աշակերտները վերապատրաստվեցին` հասկանալու, թե ինչ է առաջնորդությունը և ինչպես դառնալ առաջնորդ: Ամերիկացի ուսուցիչներն անցկացրին նաև «Քաղաքացի նախագիծ» դասընթացը: Ամառային դպրոցի ընթացքում և´ ուսուցիչները, և´ աշակերտները հնարավորություն ունեցան բարելավելու անգլերենի իմացությունը, քանի որ դպրոցում հաղորդակցման միակ ու պարտադիր լեզուն անգլերենն էր: «Քվանտ» վարժարանի աշակերտների և ուսուցիչների հետ աշխատելու նախագիծը շարունակական է և նախատեսվում է երկրորդ փուլն իրականացնել սույն թվականի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Վարժարանում գործում են միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ : Միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով.
ֆիզիկամաթեմատիկական
քիմիակենսաբանական
պատմաբանասիրական
տնտեսագիտական
Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին: Վարժարանում ուսուցումը կազմակերպվում է կիսամյակներով: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում աշակերտները հանձնում են ստուգարքներ, իսկ վերջում` քննություններ: Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: Օգնության կարիք ունեցող 5-9-րդ դասարանի աշակերտների համար գործում են անվճար §դասապատրաստման¦ խմբեր:
2006թ. արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի
2004թ. ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ.աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2002թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2001թ. աստղագիտության 6-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
01.01.2005Տիգրան Նազարյան
2005թ.Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա - բրոնզե մեդալ
2004թ.Աստղագիտության միջազգային օլիմպիադա - ոսկե մեդալ
01.01.2004Սերգեյ Շահվերդյան 2004թ. Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
01.01.2004Արտակ Պեպոյան 2004թ. աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Մկրտիչ Սողոմոնյան
1999թ. «Քվանտ-1999» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2004թ.ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ.աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2002թ.աստղագիտության միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
2001թ.աստղագիտության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
«Քվանտ-2001» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2010թ Ստենֆորդի համալսարանի լավագույն ուսանող
2006թ. արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի
2005թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2005թ. Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2004թ. մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական մրցույթի հաղթող
2004թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2003թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2005թ. Քիմիայի 39-րդ միջազգային Մենդելեեվյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Դավիթ Եպիսկոպոսյան 2006թ. Քիմիայի 40-րդ միջազգային Մենդելեեվյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Մարտուն Կարապետյան «Քվանտ-2003» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2008թ. ինֆորմատիկայի 20-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
2007թ. ինֆորմատիկայի 19-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Արշավիր Ղահրամանյան «Քվանտ-2005» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2007թ. Քիմիայի 39-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
Հայկ Սարիբեկյան «Քվանտ-2005» օժտված երեխաների մրցույթի հաղթող
2009թ. ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր
2008թ. մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական մրցույթի հաղթող
2008թ. աստղագիտության 13-րդ միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր
2008թ. ինֆորմատիկայի 20-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր